Ուկրաինայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի` ահաբեկչության կասկածանքով
SOCIETYՈւկրաինայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստիին»:
««Բորիսպոլի» օդանավակայանում «Ինտերպոլի» կողմից որոնվող հանցագործներին հայտնաբերելու միջոցառումների շրջանակում հայտնաբերվել ու ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել՝ «ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվածը ձեռնամարտի միջազգային մրցույթների բազմակի չեմպիոն է եղել: Նրան հանձնել են Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցներին:
Ուկրաինայի տարածքում երեկ ձերբակալվել են նաև Սինգապուրի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներ, որոնց ևս հանձնել են ոստիկանությանը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



