Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որն իր լիազորությունները ստանձնել էր հունվարի 1-ին: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակի պաշտոնին առաջադրված Շոն Սփայսերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆերհան Հաքը հայտնել է, որ նրանք քննարկել են Վաշինգթոնի եւ ՄԱԿ-ի միջեւ հարաբերությունները:
«Դա ճանաչողական զանգ էր: Նրանք շատ դրական մթնոլորտում քննարկել են ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ հարաբերությունները: Գլխավոր քարտուղարն ասել է, որ նախագահի երդմնակալությունից հետո սպասում է նրա հետ աշխատելուն», - նշել է Հաքը:
Նրա խոսքով՝ զրույցն ընդհանրական բնույթ է կրել, կողմերը կոնկրետ թեմաների վրա կանգ չեն առել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



