Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որն իր լիազորությունները ստանձնել էր հունվարի 1-ին: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակի պաշտոնին առաջադրված Շոն Սփայսերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆերհան Հաքը հայտնել է, որ նրանք քննարկել են Վաշինգթոնի եւ ՄԱԿ-ի միջեւ հարաբերությունները:
«Դա ճանաչողական զանգ էր: Նրանք շատ դրական մթնոլորտում քննարկել են ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ հարաբերությունները: Գլխավոր քարտուղարն ասել է, որ նախագահի երդմնակալությունից հետո սպասում է նրա հետ աշխատելուն», - նշել է Հաքը:
Նրա խոսքով՝ զրույցն ընդհանրական բնույթ է կրել, կողմերը կոնկրետ թեմաների վրա կանգ չեն առել:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



