Փակել է բուխարու օդանցքը. շմոլ գազը լցվել է տուն. 5 անձ հիվանդանոցում է
ОБЩЕСТВОՀունվարի 3-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակի Լինչի փողոցի տներից մեկից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 5 անձ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 55-ամյա Արմեն Մ.-ն իր տան բուխարիում փայտի այրման ընթացքում փակել է բուխարու օդանցքը, ինչից առաջացած շմոլ գազը լցվել է տուն, եւ 39-ամյա Միլենա Ս.-ն, 48-ամյա Լիանա Ս.-ն, 52-ամյա Նելլի Մ.-ն, 77-ամյա Ամալյա Մ.-ն եւ 40-ամյա Բելա Բ.-ն թունավորվել ու տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



