Փակել է բուխարու օդանցքը. շմոլ գազը լցվել է տուն. 5 անձ հիվանդանոցում է
SOCIETYՀունվարի 3-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակի Լինչի փողոցի տներից մեկից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 5 անձ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 55-ամյա Արմեն Մ.-ն իր տան բուխարիում փայտի այրման ընթացքում փակել է բուխարու օդանցքը, ինչից առաջացած շմոլ գազը լցվել է տուն, եւ 39-ամյա Միլենա Ս.-ն, 48-ամյա Լիանա Ս.-ն, 52-ամյա Նելլի Մ.-ն, 77-ամյա Ամալյա Մ.-ն եւ 40-ամյա Բելա Բ.-ն թունավորվել ու տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



