Ռիգայում տեղացած ձյան պատճառով մեքենայատերերին «ձնե տոմսեր» են առաջարկելու
МЕЖДУНАРОДНОЕՌիգայում հունվարի 3-ին ու 4-ին հանրային տրանսպորտը անվճար է լինելու այն վարորդների համար, որոնք կորոշեն մեքենա չվարել։ Այս մասին Facebook–ի էջում հայտնել է քաղաքապետ Նիլ Ուշակովը։
«Ստացել ենք նոր նախազգուշացում Օդերեւութաբանական կենտրոնից, եղանակը կտրուկ փոխվել է դեպի վատը։ Առաջիկա ժամերին Ռիգայում էլի մինչեւ 16 սմ ձյուն է տեղալու։ Առավոտյան արդեն ինը սանտիմետր ձյուն է տեղացել։ Դրա համար էլ Ռիգայում այսօրվանից ու վաղն ամբողջ օրվա ընթացքում գործելու են ձնե տոմսեր»,- գրել է Ուշակովը։
Նրա խոսքով մեքենայատերերը կարող են անվճար երթեւեկել տրամվայով, տրոլեյբուսով ու ավտոբուսով։ Ուշակովը խնդրել է բոլոր մեքենայատերերին հնարավորության սահմանում խուսափել մեքենա վարելուց ու օգտվել հանրային տրանսպորտից։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



