Ռիգայում տեղացած ձյան պատճառով մեքենայատերերին «ձնե տոմսեր» են առաջարկելու
INTERNATIONAL NEWSՌիգայում հունվարի 3-ին ու 4-ին հանրային տրանսպորտը անվճար է լինելու այն վարորդների համար, որոնք կորոշեն մեքենա չվարել։ Այս մասին Facebook–ի էջում հայտնել է քաղաքապետ Նիլ Ուշակովը։
«Ստացել ենք նոր նախազգուշացում Օդերեւութաբանական կենտրոնից, եղանակը կտրուկ փոխվել է դեպի վատը։ Առաջիկա ժամերին Ռիգայում էլի մինչեւ 16 սմ ձյուն է տեղալու։ Առավոտյան արդեն ինը սանտիմետր ձյուն է տեղացել։ Դրա համար էլ Ռիգայում այսօրվանից ու վաղն ամբողջ օրվա ընթացքում գործելու են ձնե տոմսեր»,- գրել է Ուշակովը։
Նրա խոսքով մեքենայատերերը կարող են անվճար երթեւեկել տրամվայով, տրոլեյբուսով ու ավտոբուսով։ Ուշակովը խնդրել է բոլոր մեքենայատերերին հնարավորության սահմանում խուսափել մեքենա վարելուց ու օգտվել հանրային տրանսպորտից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



