Իսպանիայի վարչապետը խոստացել է թույլ չտալ Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի անցկացումը
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խոստացել է թույլ չտալ Կատալոնիայի անխախության հարցով հանրաքվեի անցկացումը, որին ձգտում են հասնել ինքնավար համայնքի իշխանությունները:
ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ:
«Անհնար է հանրաքվե անցկացնել, որը խախտում է ազգային ինքնիշխանությունն ու իսպանացիների հավասարությունը», - ասել է Ռախոյը` հավելելով, որ պատրաստ է բանակցել կատալոնացի առաջնորդների հետ այլ հարցերի շուրջ, ոչ սակայն հանրաքվեի, որի անցկացման մասին բանաձև կասեցվել է Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ:
Դեկտեմբերի 14-ին Իսպանիայի Սահմանադրական դատարնը որոշում է կայացրել կասցնել կատալոնական բանաձև, որով նախատեսվում է հանրաքվեի անցկացումը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



