Իսպանիայի վարչապետը խոստացել է թույլ չտալ Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի անցկացումը
INTERNATIONAL NEWSԻսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խոստացել է թույլ չտալ Կատալոնիայի անխախության հարցով հանրաքվեի անցկացումը, որին ձգտում են հասնել ինքնավար համայնքի իշխանությունները:
ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ:
«Անհնար է հանրաքվե անցկացնել, որը խախտում է ազգային ինքնիշխանությունն ու իսպանացիների հավասարությունը», - ասել է Ռախոյը` հավելելով, որ պատրաստ է բանակցել կատալոնացի առաջնորդների հետ այլ հարցերի շուրջ, ոչ սակայն հանրաքվեի, որի անցկացման մասին բանաձև կասեցվել է Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ:
Դեկտեմբերի 14-ին Իսպանիայի Սահմանադրական դատարնը որոշում է կայացրել կասցնել կատալոնական բանաձև, որով նախատեսվում է հանրաքվեի անցկացումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



