ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները նոր վարչակազմին նեղը լծելու Օբամայի փորձն Է. Թրամփի օգնական
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր օգնական Քելիեն Քոնվեյը կարծիք Է հայտնել, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից հայտարարված հակառուսական նոր պատժամիջոցները կարող են լինել Օբամայի վարչակազմի փորձը՝ հանրապետականին զրկել գործողությունների ազատությունից:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, Քոնվեյը դեկտեմբերի 29-ին հայտարարել Է CNN հեռուստաալիքի եթերում:
«Նույնիսկ նրանք, ովքեր շատ հարցերում համակրում են նախագահ Օբամային, նշում են, որ նա այսօր դա արել Է, մասնավորապես, որպեսզի նեղը լծի ընտրված նախագահ Թրամփին»,- ասել Է նա:
«Շատ ցավալի Է, եթե այդ հարցում դրդապատճառը քաղաքականությունն Է եղել, բայց մենք չենք կարող չմտածել, որ հաճախ բանը հենց դա Է»,- հավելել Է Քոնվեյը: «Մեր կարծիքով՝ սա այն չԷ, ինչը դեմոկրատական պետության մեջ համարում են իշխանության սահուն փոխանցում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



