ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները նոր վարչակազմին նեղը լծելու Օբամայի փորձն Է. Թրամփի օգնական
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր օգնական Քելիեն Քոնվեյը կարծիք Է հայտնել, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից հայտարարված հակառուսական նոր պատժամիջոցները կարող են լինել Օբամայի վարչակազմի փորձը՝ հանրապետականին զրկել գործողությունների ազատությունից:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, Քոնվեյը դեկտեմբերի 29-ին հայտարարել Է CNN հեռուստաալիքի եթերում:
«Նույնիսկ նրանք, ովքեր շատ հարցերում համակրում են նախագահ Օբամային, նշում են, որ նա այսօր դա արել Է, մասնավորապես, որպեսզի նեղը լծի ընտրված նախագահ Թրամփին»,- ասել Է նա:
«Շատ ցավալի Է, եթե այդ հարցում դրդապատճառը քաղաքականությունն Է եղել, բայց մենք չենք կարող չմտածել, որ հաճախ բանը հենց դա Է»,- հավելել Է Քոնվեյը: «Մեր կարծիքով՝ սա այն չԷ, ինչը դեմոկրատական պետության մեջ համարում են իշխանության սահուն փոխանցում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
Junius is back — with a new tournament and valuable prizes
4
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



