Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմը չտարածել ԻՊ գրոհայինների վրա
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմը չտարածել ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների վրա։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Առաջնորդները կողմ են արտահայտվել հակաահաբեկչական ուղղությամբ փոխգործակցության ամրապնդմանը, մասնավորապես նշել են, որ հրադադարը չի վերաբերում ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, առաջին հերթին՝ ԻՊ–ին»,– ասված է հայտարարության մեջ։
Կողմերը նաեւ գոհունակություն են հայտնել Սիրիայի իշխանությունների եւ չափավոր ընդդիմության միջեւ պայմանավորվածությունների կապակցությամբ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդությամբ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



