Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմը չտարածել ԻՊ գրոհայինների վրա
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմը չտարածել ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների վրա։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Առաջնորդները կողմ են արտահայտվել հակաահաբեկչական ուղղությամբ փոխգործակցության ամրապնդմանը, մասնավորապես նշել են, որ հրադադարը չի վերաբերում ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, առաջին հերթին՝ ԻՊ–ին»,– ասված է հայտարարության մեջ։
Կողմերը նաեւ գոհունակություն են հայտնել Սիրիայի իշխանությունների եւ չափավոր ընդդիմության միջեւ պայմանավորվածությունների կապակցությամբ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդությամբ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



