Իսրայելին դուր չի եկել Քերիի ելույթը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելը «չհավասարակշռված ու հակաիսրայելական» է անվանել իսրայելապաղեստինյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ելույթը։ Իսրայելի վարչապետի գրասենյակը ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի ելույթի վերաբերյալ հայտարարություն է տարածել, հայտնում է Newsru-Israel–ը։
«Ջոն Քերիի ելույթը անհավասարակշռված էր, հակաիսրայելական, նույնն էր նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը, որն առաջ էր մղում Քերին։ Ավելի քան մեկ ժամվա ընթացքում Քերին խոսում էր միայն բնակավայրերի մասին ու գրեթե անտեսում հակամարտության արմատն ու հիմնական աղբյուրը՝ այն, որ պաղեստինցիները հրաժարվում են ընդունել հրեական պետության գոյության իրավունքը որեւիցե սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



