Իսրայելին դուր չի եկել Քերիի ելույթը
INTERNATIONAL NEWSԻսրայելը «չհավասարակշռված ու հակաիսրայելական» է անվանել իսրայելապաղեստինյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ելույթը։ Իսրայելի վարչապետի գրասենյակը ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի ելույթի վերաբերյալ հայտարարություն է տարածել, հայտնում է Newsru-Israel–ը։
«Ջոն Քերիի ելույթը անհավասարակշռված էր, հակաիսրայելական, նույնն էր նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը, որն առաջ էր մղում Քերին։ Ավելի քան մեկ ժամվա ընթացքում Քերին խոսում էր միայն բնակավայրերի մասին ու գրեթե անտեսում հակամարտության արմատն ու հիմնական աղբյուրը՝ այն, որ պաղեստինցիները հրաժարվում են ընդունել հրեական պետության գոյության իրավունքը որեւիցե սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



