Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ կառավարությունը կձգտի օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՆԱ-ում հասցնել 5 տոկոսի

ОБЩЕСТВО

 Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ և բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից մեկը օտարերկրյա ներդրումների ուղղակի հոսքի բարձրացումն է: Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Բազմիցս ենք խոսել այն մասին, որ մեր երկրում ներդրումների ծավալը շատ ցածր է: Օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր համախառն ներքին արդյունքի ընդամենը 1 տոկոսի շրջանակներում են: Մենք մեզ համար կարճաժամկետ թիրախ ենք սահմանել, որպեսզի օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի համախառն ներքին արդյունքում հասցնենք մինչև 5 տոկոսի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կարայանը:

Նա ներկայացրեց, թե առաջիկայում կառավարությունը ինչ քայլեր է ձեռնարկելու այդ ցուցանիշին հասնելու համար: «Մեր առաջնային քայլերից մեկն այն է, որ մենք, հաշվի առնելով Հայաստանի շուկայի փոքր լինելու առանձնահատկությունները, ապահովենք բոլոր ներդրողների համար նպաստավոր պայմաններ: Երկրորդը մենք պետք է բարելավենք գործարար և ներդրումային միջավայրը, պարզեցնենք, հստակեցնենք և մրցունակ դարձնենք: Այս ուղղությամբ բավականաչափ քայլեր իրականացվել են. կառավարության կողմից այդ ուղղությամբ արդեն 50-ից ավելի իրավական ակտեր են ընդունվել: Եվ հաջորդ քայլը, որը շատ կարևոր է` օտարերկրյա ներդրումների պաշտպանության ինստիտուտի ներդրումն է»,- հավելեց Սուրեն Կարայանը:

Նախարարն ընդգծեց, որ արդեն մշակվել է «Օտարերկրյա ներդրումների մասին» նոր օրենքի նախագիծը, որն ավելի պրակտիկ է դարձնելու օտարերկրյա ներդրողների համար վեճերի լուծման հնարավորությունները: «Մենք այդ ինստիտուտը ներդնելու ենք միջազգային լավագույն փորձի վրա հիմնված, որպեսզի օտարերկրյա ներդրողները վստահ լինեն, որ Հայաստանում գործունեություն իրականացնելու ընթացքում խտրական մոտեցում չի կիրառվելու և իրենք հնարավորություն են ունենալու վեճերի այլընտրանքային լուծումների»,- մանրամասնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Կառավարությունը Հայաստանի ներդրումային հնարավորությունները պարզելու համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` մարզեր կատարած այցերի ընթացքում հավաքագրել է բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Սուրեն Կարայանն ավելացրեց, որ արդեն հավաքագրվել է 160 նման ծրագիր, որոնցից 110-ը ներկայացվել են մարզերից և նախատեսվում է իրականացնել 240 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրեր: «Այդ ներդրումային ծրագրերից որոշներն արդեն իսկ նախարարության կողմից քննարկվել ե ն և բերվել են ձևաչափի, որոնք մատչելի և հասկանալի կլինեն պոտենցիալ ներդրողների համար»,- ընդգծեց նախարարը:

Սուրեն Կարայանը ընդգծեց, որ կառավարությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի ներքո ստեղծել է ներդրումների սպասարկման մեկ պատուհան, որը կոչված է ուղեկցել ներդրողին ներդրման գաղափարը ներկայացնելու մինչև ներդրում կատարելու պահը: «Այդ մեկ պատուհանը շատ ակտիվ աշխատում է: Մենք այդ պատուհանի ներքո նշանակել ենք պատասխանատուներ, ովքեր պատասխանատու կլինեն մեզ հետ համագործակցող երկրներից յուրաքանչյուրի հետ կապերը խորացնելու համար: Մենք այդպիսով կփորձենք ավելի մոտեցնել հնարավոր ներդրողներին և լուծել նրանց համար առաջացած բոլոր խնդիրները »,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Նա ընդգծեց, որ 2017թ. ընթացքում պետական աջակցությամբ կմեկնարկեն 8 նոր արտադրական ծրագրեր, որոնց իրականացման համար կպահանջվի 3 միլիարդ դրամի ներդրում ու կբացվի 900 նոր աշխատատեղ:

 

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт