Իրաքյան բանակն ազատագրել Է Մոսուլի մեծ մասը
ОБЩЕСТВО Իրաքյան բանակի ստորաբաժանումները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատագրել են Մոսուլ քաղաքի մեծ մասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին:
Նրա խոսքով՝ ահաբեկիչներից մաքրվել են նաեւ Նայնավայի նահանգում գտնվող քաղաքի արվարձանները: «Խոսքը վերաբերում Է 56 շրջաններից 40-ին: Սկսվում Է մնացած 16 շրջանների ազատագրման աշխատանքը»,-հայտարարել Է նա:
Դեկտեմբերի 27-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել Է, որ Մոսուլի լիակատար ազատագրման համար կպահանջվի երեք ամիս, հայտնել Է Reuters գործակալությունը:
Նույն օրը միջազգային կոալիցիայի զորքերի հրամանատար, ԱՄՆ-ի բանակի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդն այն ենթադրությունն Է արել, որ ԻՊ-ի կողմից վերահսկվող Սիրիայի Ռաքա եւ Իրաքի Մոսուլ քաղաքները զինյալներից կմաքրվեն մինչեւ 2018 թվականի վերջը:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի եւ ԻՊ-ի կողմից վերահսկվող իրաքյան տարածքների ոչ պաշտոնական մայրաքաղաքի՝ Մոսուլի համար ճակատամարտն սկսվել Է հոկտեմբերի 17-ին: Միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, հարձակմանն աջակցում Է օդից:
Քաղաքը պաշարած զորքերի ընդհանուր թվաքանակը կազմում Է շուրջ 100 հազար: Ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն՝ նրանց կարող են դիմադրություն ցույց տալ մինչեւ հինգ հազար զինյալներ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



