Իրաքյան բանակն ազատագրել Է Մոսուլի մեծ մասը
SOCIETY Իրաքյան բանակի ստորաբաժանումները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատագրել են Մոսուլ քաղաքի մեծ մասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին:
Նրա խոսքով՝ ահաբեկիչներից մաքրվել են նաեւ Նայնավայի նահանգում գտնվող քաղաքի արվարձանները: «Խոսքը վերաբերում Է 56 շրջաններից 40-ին: Սկսվում Է մնացած 16 շրջանների ազատագրման աշխատանքը»,-հայտարարել Է նա:
Դեկտեմբերի 27-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել Է, որ Մոսուլի լիակատար ազատագրման համար կպահանջվի երեք ամիս, հայտնել Է Reuters գործակալությունը:
Նույն օրը միջազգային կոալիցիայի զորքերի հրամանատար, ԱՄՆ-ի բանակի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդն այն ենթադրությունն Է արել, որ ԻՊ-ի կողմից վերահսկվող Սիրիայի Ռաքա եւ Իրաքի Մոսուլ քաղաքները զինյալներից կմաքրվեն մինչեւ 2018 թվականի վերջը:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի եւ ԻՊ-ի կողմից վերահսկվող իրաքյան տարածքների ոչ պաշտոնական մայրաքաղաքի՝ Մոսուլի համար ճակատամարտն սկսվել Է հոկտեմբերի 17-ին: Միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, հարձակմանն աջակցում Է օդից:
Քաղաքը պաշարած զորքերի ընդհանուր թվաքանակը կազմում Է շուրջ 100 հազար: Ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն՝ նրանց կարող են դիմադրություն ցույց տալ մինչեւ հինգ հազար զինյալներ:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



