ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Թրամփի թեկնածուների անունները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է 2017 թվականին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելու հնարավորությունը, քանի որ այդ պաշտոնը հանգուցային Է համարում երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է «Իզվ եստիա»-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի դիվանագիտական շրջանների եւ Հանրապետական կուսակցության ղեկավարության աղբյուրների:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ դիվանագիտական պաշտոնի երկու գլխավոր հավակնորդներն են՝ կոնգրեսական Դանա Ռոռաբահերը եւ դիվանագետ Թոմաս Գրեմը՝ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խորհրդականը:
«Թրամփը նորացնում Է դիվանագիտական կորպուսը: Հաջորդ տարի, հնարավոր Է, ԱՄՆ-ի նոր դեսպան նշանակվի Ռուսաստանում: Դա կապված Է ոչ թե ներկայիս դիվանագետների նկատմամբ պահանջների, այլ թիմի փոխարինման հետ»,-ճշտել Է դիվանագիտական աղբյուրը: Ընդ որում՝ նա ընդգծել Է, որ կան այդ պաշտոնի նաեւ այլ թեկնածուներ:
Ռոռաբահերն զբաղեցնում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի Եվրոպայի, Եվրասիայի եւ նոր սպառնալիքների գծով ենթակոմիտեի նախագահի պաշտոնը: 2015 թվականին նա հայտարարել Է, որ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար սպառնալիք չկա: Նրա կարծիքով, վտանգը բխում Է արմատական իսլամական ահաբեկչությունից, եւ ԱՄՆ-ը պետք Է դրա դեմ պայքարի Ռուսաստանի հետ համատեղ:
Թոմաս Գրեմը Ելի համալսարանի պրոֆեսոր Է, ԱՄՆ-ի նախագահի՝ Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով նախկին խորհրդական: Թերթի տեղեկատվության համաձայն, նա ազատ խոսում Է ռուսերեն եւ արդեն աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում:
1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



