ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Թրամփի թեկնածուների անունները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է 2017 թվականին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելու հնարավորությունը, քանի որ այդ պաշտոնը հանգուցային Է համարում երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է «Իզվ եստիա»-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի դիվանագիտական շրջանների եւ Հանրապետական կուսակցության ղեկավարության աղբյուրների:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ դիվանագիտական պաշտոնի երկու գլխավոր հավակնորդներն են՝ կոնգրեսական Դանա Ռոռաբահերը եւ դիվանագետ Թոմաս Գրեմը՝ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խորհրդականը:
«Թրամփը նորացնում Է դիվանագիտական կորպուսը: Հաջորդ տարի, հնարավոր Է, ԱՄՆ-ի նոր դեսպան նշանակվի Ռուսաստանում: Դա կապված Է ոչ թե ներկայիս դիվանագետների նկատմամբ պահանջների, այլ թիմի փոխարինման հետ»,-ճշտել Է դիվանագիտական աղբյուրը: Ընդ որում՝ նա ընդգծել Է, որ կան այդ պաշտոնի նաեւ այլ թեկնածուներ:
Ռոռաբահերն զբաղեցնում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի Եվրոպայի, Եվրասիայի եւ նոր սպառնալիքների գծով ենթակոմիտեի նախագահի պաշտոնը: 2015 թվականին նա հայտարարել Է, որ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար սպառնալիք չկա: Նրա կարծիքով, վտանգը բխում Է արմատական իսլամական ահաբեկչությունից, եւ ԱՄՆ-ը պետք Է դրա դեմ պայքարի Ռուսաստանի հետ համատեղ:
Թոմաս Գրեմը Ելի համալսարանի պրոֆեսոր Է, ԱՄՆ-ի նախագահի՝ Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով նախկին խորհրդական: Թերթի տեղեկատվության համաձայն, նա ազատ խոսում Է ռուսերեն եւ արդեն աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



