Չիլիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕՉիլիի հարավում կիրակի 7.7 մագնիտուդ ուժգնության հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո երկրի պաշտոնյաները հրահանգել են տարհանել առափնյա շրջանների բնակիչներին` խուսափելու հնարավոր ցունամիի հետևանքներից:
Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը` վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11:22-ին (18:22` երևանյան) հարավային Չիլոե կղզում: Ցնցումների օջախը գտնվել է 33 կմ խորությամբ: Տարածքը գտնվում է մայրաքաղաք Սանտյագոյից 1300 կմ հեռավորությամբ:
Չիլիի ռազմածովային օվկիանոսագրական ծառայությունը ցունամիի կանխարգելիչ զգուշացում է տվել, իսկ տեղի բնակիչներին տարհանում են երկրի այլ շրջաններ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



