Չիլիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSՉիլիի հարավում կիրակի 7.7 մագնիտուդ ուժգնության հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո երկրի պաշտոնյաները հրահանգել են տարհանել առափնյա շրջանների բնակիչներին` խուսափելու հնարավոր ցունամիի հետևանքներից:
Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը` վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11:22-ին (18:22` երևանյան) հարավային Չիլոե կղզում: Ցնցումների օջախը գտնվել է 33 կմ խորությամբ: Տարածքը գտնվում է մայրաքաղաք Սանտյագոյից 1300 կմ հեռավորությամբ:
Չիլիի ռազմածովային օվկիանոսագրական ծառայությունը ցունամիի կանխարգելիչ զգուշացում է տվել, իսկ տեղի բնակիչներին տարհանում են երկրի այլ շրջաններ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



