Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Տնտեսական տարին փակում ենք. ակնկալիքները դեռ չեն «մահացել»

ЭКОНОМИКА
Տարվա 11 ամսվա կտրվածքով Հայաստանի տնտեսության վիճակագրական ցուցանիշներն արդեն հրապարակվել են՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 100,6%: Դեկտեմբերին ենթադրվում է որոշակի բարելավում, միգուցե ակտիվության ցուցանիշի ավելի բարձ ցուցանիշ, սակայն տնտեսության ընդհանուր պատկերը կարելի է ասել, տխուր է: Իսկ պլանավորված 2,2% աճի մակարդակը, որը նախատեսված էր ընթացիկ տարվա բյուջեով, կարծես թե դառնում է անիրականալի:
 
Ըստ պաշտոնական վիճակագրության, թեև նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը հոկտեմբերի համեմատ 5% անկում է գրանցել, սակայն նոյեմբերի տնտեսական անկման տեմպերը հոկտեմբերի անկման տեմպերի համեմատ ավելի փոքր են եղել: Բացի այդ, նոյեմբերին տնտեսության որոշ խրոնիկ հիվանդ ճյուղերում, ինչպես օրինակ շինարարության ոլորտում, նույնիսկ 12,4% աճ է գրանցվել: Նոյեմբերը շատ բարենպաստ էր նաև արտահանման և ներմուծման առումով, երբ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արտահանումը աճել է 34,8%–ով, իսկ ներմուծումը՝ 23,7% –ով:
 
Սակայն, ներկայացնենք ցուցանիշները հունվար–նոյեմբեր ժամանակահատվածի կտրվածքով: Շինարարության անկմանը (9,9%) արդեն մի քանի ամիս է միացել է նաև գյուղատնտեսությունը (6,1%), սակայն դեռևս դրական են արդյունաբերության և ծառայությունների ցուցանիշները՝ 6,8% և 7,8% արդյունքներով համապատասխանաբար: Բացասական վիճակագրական ֆոնի վրա դրական է արտահանման 21,2% աճը:
 
 
Նոյեմբերին վերջապես պատկերը փոխվեց նաև ներմուծման ցուցանիշների առումով, որը ցույց է տվել 2% աճ: Դա պայմանավորված է նախ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ 7,2 % աճով, որն իր հերթին բացատրվում է նոր տարվա առևտրի նպատակով ներմուծողների ներկրումների ծավալի աճով: Չմոռանանք նաև, որ նախորդ 2015 թ.–ին 26,5%–ով նվազել էր ներմուծման ծավալները 2014 թ.–ի համեմատ և այդ ֆոնի վրա այս տարվա ներմուծման մակարդակի գրեթե պահպանումը այնքան էլ զարմանալի չէ: Հետաքրքիր է, որ վերջապես առևտրի ծավալները 0,3% աճ են ցույց տվել, սա նշանակում է, որ նոյեմբերի դրությամբ հասել ենք նախորդ տարվա առևտրի ծավալների մակարդակին:
 
Արդյունաբերության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող ճյուղերից աճին նպաստել են՝ հանքագործությունը, խմիչքների արտադրությունը և ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը: Սակայն բացասական է էլեկտրաէներգիայի արտադրության 6,4% նվազումը: Իսկ ծառայությունների աճը հիմնականում պայմանավորված է՝ զվարճությունների և հանգստի ծառայությունների աճով, տրանսպորտի ծառայությունների և ֆինանսական և ապահովագրական ծառայությունների աճով:
 
Շինարարության մոտ 10% անկմանը նպաստել են կազմակերպությունների կողմից, ինչպես նաև պետական բյուջեից, բնակչության կողմից շինարարական աշխատանքների կրճատումը: Գյուղատնտեսության անկումը պայմանավորված է եղել հիմնականում բուսաբուծության անկումով:
 
ՀՆԱ–ի կառուցվածքում սպառման ծավալների նվազումը և ներդրումների անկումը ծածկվում է զուտ արտահանման ծավալների կրճատմամբ: Հասարակության կողմից իր ծախսումների կրճատումը և խնայողությունների տեսքով եկամուտների պահպանումը բերեց ներմուծման կրճատմանը, սա էլ ինչ որ առումով դրական դեր խաղաց տնտեսական աճի փոքր անկման վրա:
 
Տրանսֆերտների նվազումը իր ծանր հետևանքները դեռևս թողնում է մեր տնտեսության վրա: Պղնձի և մոլիբդենի ցածր գները զերծ են պահում տնտեսության լրացուցիչ տասնյակ միլիոնավոր դոլար եկամուտներից: Տնտեսության մեջ առկա են բացասական գործընթացներ, որոնք առավել սրվեցին այս տարվա երկրորդ կիսամյակում: Տնտեսական ակտիվության անկումը, պահանջարկի կրճատումը, հարկերի հավաքման թերակատարումը, օտարերկրյա ներդրումների կրճատումը, բարձր պետական պարտքի մակարդակը, աղքատության խորացումը, արտագաղթի դեռևս բարձր տեմպերը, կապիտալի մեծ արտահոսքը երկրից՝ սրանք լուրջ խնդիրներ են կառավարության առջև:
Եթե գալիք երկու–երեք ամիսների ընթացքում վիճակը կայունանա, ապա գարնանից սկսած կարելի է նոր կառավարության առաջին պտուղները տեսնել:
Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»