Մտքիդ ի՞նչ կա, Թրամփ
АНАЛИТИКА
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Foreign Policy հանդեսի վկայությամբ, Պենտագոնին է հանձնել մի փաստաթուղթ, որում թվարկել է ԱՄՆ գլխավոր մարտահրավերները և դրանցում, իբրև թիվ մեկ սպառնալիք, Ռուսաստանին առհասարակ չի ներառել: Հանդեսի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ հինգ առաջնահերթություններից առաջինը ԴԱԻՇ–ի ոչնչացումն է դիտարկվել, ապա՝ ռազմական բյուջեն հավասարակշռելու խնդիրը, երրորդ տեղում է հայտնվել կիբերանվտանգության հետ կապված նոր հայեցակարգի ձևավորումը, այնուհետ՝ Չինաստանը և վերջապես՝ Հյս. Կորեայի միջուկային ծրագիրը: Փաստաթուղթը գաղտնազերծած և Թրամփին մոտ կանգած անձը, սակայն, միաժամանակ հուշել է, թե պետք չէ դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնել, որովհետև այն դեռ նախնական է, և հետո՝ պարտադիր չէ, որ հենց այս պահին դրանում ներառվեին բոլոր գլխավոր խնդիրները:
Պենտագոնի մամլո կենտրոնի ղեկավար Գորդոն Թրոուբրիջն էլ իր հերթին մամուլի համար չի պարզաբանել փաստաթղթի հետ կապված և ոչ մի մանրամասն, միաժամանակ հայտարարելով, թե կառույցը նորընտիր նախագահին ապահովել է անհրաժեշտ տեղեկատվությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի վերաբերյալ, և այժմ անցումային վարչակազմի իրավունքն է՝ սեփական առաջնահերթություններ կազմելը:
Լուրը և հատկապես Պենտագոնի զգուշավորությունը զարմացրել է ռուսական մեդիային, տվյալ դեպքում՝ Կոմերսանտին, որտեղ դարձյալ հիշել են հատկապես վերջին ամիսներին այդ կառույցի կողմից հնչեցված բոլոր հակառուսական հայտարարություններն ու իրենց երկիրն իբրև թիվ մեկ սպառնալիք ճանաչելու դիրքորոշման՝ ամենատարբեր վկայությունները: Ընդ որում, քննարկվում է ոչ միայն Պենտագոնի ներկայի ղեկավար Էշթըն Քարտերը (որը մշտապես կանգնել է Ռուսաստանը թշնամական երկիր ճանաչելու, այդ մտայնությունը տիրաժավորելու և ռազմական բյուջեի մեծ մասն, այսպես ասած, ՌԴ–ին զսպելու ուղղությամբ ծախսելու դիրքերում), այլև դրա ապագա ղեկավար՝ Կատաղած շուն մականունով հայտնի Ջեյմս Մեթիսը, որ նույնպես հայտնի է իր հակառուսականությամբ: Այս ամենը համադրվում է նաև այս տարվա դեկտեմբերի 14–ին Council on Foreign Realtions–ի՝ ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդի կողմից հրապարակված ամենամյա զեկույցին, որում նույնպես ՌԴ–ն ԱՄՆ–ի և մոլորակի համար թիվ 1 մարտահրավեր է դիտարկվել: Արդյունքում ստացվում է՝ ռուսներին ամենաշատն այս պահին նույն հարցն է հետաքրքրում, ինչ՝ Ֆեյսբուքին: Ցանկացած օգտատեր գիտի, որ էջը բացելուն պես՝ առաջինը, որ հայտնվում է աչքիդ առաջ, հետևյալն է՝ մտքիդ ի՞նչ կա:
Հարց, որի պարզաբանման համար ամենևին երկար էլ չենք սպասի՝ հունվարն, ի վերջո, քթներիս տակ է, և Թրամփն էլ, անշուշտ, Նյու Յորքի իր երկնաքերում թաքնվելու հնարավորություն չի ունենա ...





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Два мальчика пообещали, что больше не будут драться: Аршак Карапетян
5
В Арташате найдена древнейшая церковь Армении