Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մտքիդ ի՞նչ կա, Թրամփ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Foreign Policy հանդեսի վկայությամբ, Պենտագոնին է հանձնել մի փաստաթուղթ, որում թվարկել է ԱՄՆ գլխավոր մարտահրավերները և դրանցում, իբրև թիվ մեկ սպառնալիք, Ռուսաստանին առհասարակ չի ներառել: Հանդեսի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ հինգ առաջնահերթություններից առաջինը ԴԱԻՇ–ի ոչնչացումն է դիտարկվել, ապա՝ ռազմական բյուջեն հավասարակշռելու խնդիրը, երրորդ տեղում է հայտնվել կիբերանվտանգության հետ կապված նոր հայեցակարգի ձևավորումը, այնուհետ՝ Չինաստանը և վերջապես՝ Հյս. Կորեայի միջուկային ծրագիրը: Փաստաթուղթը գաղտնազերծած և Թրամփին մոտ կանգած անձը, սակայն, միաժամանակ հուշել է, թե պետք չէ դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնել, որովհետև այն դեռ նախնական է, և հետո՝ պարտադիր չէ, որ հենց այս պահին դրանում ներառվեին բոլոր գլխավոր խնդիրները:
 
 
Պենտագոնի մամլո կենտրոնի ղեկավար Գորդոն Թրոուբրիջն էլ իր հերթին մամուլի համար չի պարզաբանել փաստաթղթի հետ կապված և ոչ մի մանրամասն, միաժամանակ հայտարարելով, թե կառույցը նորընտիր նախագահին ապահովել է անհրաժեշտ տեղեկատվությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի վերաբերյալ, և այժմ անցումային վարչակազմի իրավունքն է՝ սեփական առաջնահերթություններ կազմելը:
 
 
Լուրը և հատկապես Պենտագոնի զգուշավորությունը զարմացրել է ռուսական մեդիային, տվյալ դեպքում՝ Կոմերսանտին, որտեղ դարձյալ հիշել են հատկապես վերջին ամիսներին այդ կառույցի կողմից հնչեցված բոլոր հակառուսական հայտարարություններն ու իրենց երկիրն իբրև թիվ մեկ սպառնալիք ճանաչելու դիրքորոշման՝ ամենատարբեր վկայությունները: Ընդ որում, քննարկվում է ոչ միայն Պենտագոնի ներկայի ղեկավար Էշթըն Քարտերը (որը մշտապես կանգնել է Ռուսաստանը թշնամական երկիր ճանաչելու, այդ մտայնությունը տիրաժավորելու և ռազմական բյուջեի մեծ մասն, այսպես ասած, ՌԴ–ին զսպելու ուղղությամբ ծախսելու դիրքերում), այլև դրա ապագա ղեկավար՝ Կատաղած շուն մականունով հայտնի Ջեյմս Մեթիսը, որ նույնպես հայտնի է իր հակառուսականությամբ: Այս ամենը համադրվում է նաև այս տարվա դեկտեմբերի 14–ին Council on Foreign Realtions–ի՝ ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդի կողմից հրապարակված ամենամյա զեկույցին, որում նույնպես ՌԴ–ն ԱՄՆ–ի և մոլորակի համար թիվ 1 մարտահրավեր է դիտարկվել: Արդյունքում ստացվում է՝ ռուսներին ամենաշատն այս պահին նույն հարցն է հետաքրքրում, ինչ՝ Ֆեյսբուքին: Ցանկացած օգտատեր գիտի, որ էջը բացելուն պես՝ առաջինը, որ հայտնվում է աչքիդ առաջ, հետևյալն է՝ մտքիդ ի՞նչ կա:
Հարց, որի պարզաբանման համար ամենևին երկար էլ չենք սպասի՝ հունվարն, ի վերջո, քթներիս տակ է, և Թրամփն էլ, անշուշտ, Նյու Յորքի իր երկնաքերում թաքնվելու հնարավորություն չի ունենա ...
 
Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել է