Ереван, 24.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Ամանորը Առաջինում». ընտանեկան, ջերմ, հետաքրքիր

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Դեկտեմբերի 31-ին եւ նախորդող օրերին ամբողջությամբ կվերափոխվի Հանրային հեռուստաընկերության եթերացանցը: Առաջին ալիքի բոլոր հաղորդումները եթեր կհեռարձակվեն տոնական ձեւաչափով, իսկ երեկոյան Առաջին ալիքի հեռուստադիտողների համար նոր եւ հետաքրքիր ծրագիր է նախատեսված: Տարեմուտի գիշերը՝ ժամը 24:00-ից սկսած, Հանրայինի եթերում կլինի «Ամանորը Առաջինում» խորագրով տոնական համերգային ծրագիրը, որը հեռուստադիտողներին կփոխանցի ամենաընտանեկան եւ ուրախ տոնի ամենաջերմ զգացողությունները, ինչպես նաեւ ուրախ, աշխույժ եւ հետաքրքիր ժամանց կապահովի: Տոնական համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան հայ երգիչ-երգչուհիները, ովքեր կներկայանան արդեն սիրված ուրախ կատարումներով, որոշ դեպքերում նոր երգերի հեռուստատեսային պրեմիերաներով: Առաջին ալիքի հեռուստադիտողը Հանրայինի տոնական եթերում կտեսնի «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին, Արթուր Գրիգորյանին, Հայկոյին, Ռազմիկ Ամյանին, Ալլա Լեւոնյանին, Զարուհի Բաբայանին, Սոնա Շահգելդյանին, Լեյլա Սարիբեկյանին եւ այլոց: Պրեմիերաներով կներկայանան Էրիկը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնան: Իսկ թե կոնկրետ ինչ կատարումներով են հանդես եկել սիրված արտիստները, հայտնի կդառնա տարեմուտի գիշերը: Դեկտեմբերի 31-ին Առաջին ալիքի բոլոր հաղորդումները կունենան տոնական ուղղվածություն: Սկսելով օրը «Առավոտ լուսո»-ի հետ՝ մեր հեռուստադիտողները կունենան դրական եւ ուրախ տրամադրվածության մեծ չափաբաժին, ականատես կլինեն տոնական անցուդարձին, որը կշարունակվի պահպանվել նաեւ ողջ օրվա ընթացքում առաջարկվող հաղորդումներում:

Այ օրինակ «Համի որակ» հաղորդաշարի տոնական թողարկման շրջանակում, պահպանելով հաղորդման ձեւաչափային եւ թեմատիկ առանձնահատկությունները, փորձագետ Կարեն Գիլոյանը, առանց նախապես իմանալու, թե ով է խոհարարը, կգնահատի հայտնի ու սիրված տանտիկինների կողմից պատրաստված բլինչիկների համն ու որակը: Տոնական ու հոբելյանական կլինի նաեւ «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդումը, որի ամանորի թողարկումը կլինի նաեւ «Մեր բակ»-ը ֆիլմի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հրանտ Թոխատյանի հյուրերը կլինեն մարդիկ, ովքեր կանգնած էին ֆիլմի ստեղծման ակունքներում, ովքեր նորովի ճանաչվեցին եւ սիրվեցին ֆիլմում կերտած կերպարների շնորհիվ: Հատուկ հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել նաեւ ֆիլմի այն դերակատարները, ովքեր ապրում եմ դրսում, քիչ են երեւում եթերում: Նորովի մեկնաբանություններով կներկայացվեն նաեւ «Մեր բակ»-ի երաժշտական համարները:

Տոնական թեմատիկայով եթեր կհեռարձակվեն նաեւ «Երգ երգոց», «Գուշակիր մեղեդին», «Ամենակարող երգիչ» ծրագրերը, որոնց շրջանակում հնչող երաժշտությունը կլինի Նոր տարվան նվիրված եւ բարձր տրամադրություն կփոխանցի հեռուստադիտողներին: Տոնական օրերին Հանրայինի ողջ եթերացանցը հագեցած կլինի նաեւ հայկական եւ արտասահմանյան սիրված ֆիլմերով, մուլտֆիլմերով եւ համերգներով: Հանրայինի եթերում առաջին անգամ կներկայացվի «3 շաբաթ Հայաստանում» ֆիլմը: Բացառիկ իրավունքով եւ հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվեն 20th century Fox, Disney, Warner Bros, Universal, Paramount եւ այլ հայտնի ընկերությունների՝ ամանորի թեմայով ֆիլմեր եւ մուլտֆիլմեր, որոնց շարքում են «Հարրի Փոթեր» ամենահայտնի ֆիլմի բոլոր 8 սերիաները, «Տանը մենակ», «Իմ ընկեր ձմեռ պապը», «Ձնագնդիկներով պատերազմ», «Հրեշների ընկերություն», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Դալմաթյան շներ», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Խիզախ արքայադուստրը» եւ այլն: Առաջինը նաեւ ավանդական անակնկալ ունի դասականի սիրահարների համար: Հունվարի 1-ին ուղիղ միացմամբ Հանրայինի եթերում կլինի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Ամանորին նվիրված տոնական համերգը: Առաջին ալիքը Ձեզ բարձր տրամադրություն եւ հաճելի դիտում է մաղթում:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Пентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире