Տոկիոյի Օլիմպիական խաղերի նոր լոգոտիպը կներկայացվի 2016 թվականի գարնանը
СПОРТՏոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի նոր լոգոտիպը կներկայացվի 2016 թվականի գարնանը: «Մենք կցանկանայինք այս հարցին լուծում տալ մինչև գալիք տարվա գարուն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Տոկիո-2020 կազմկոմիտեն:
Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են մեծ թափով, սակայն Օլիմպիական խաղերի լոգոտիպի հետ կապված սկանդալը մեծ աղմուկ բարձրացրեց: Բելգիացի դիզայներ Օլիվիե Դեբին հայտարարել էր, որ Տոկիո-2020-ի տարբերանշանը նման է իր` Լիեժի թատրոնի համար ստեղծած լոգոտիպին: Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 2020 թվականին:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



