Տոկիոյի Օլիմպիական խաղերի նոր լոգոտիպը կներկայացվի 2016 թվականի գարնանը
ՍՊՈՐՏՏոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի նոր լոգոտիպը կներկայացվի 2016 թվականի գարնանը: «Մենք կցանկանայինք այս հարցին լուծում տալ մինչև գալիք տարվա գարուն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Տոկիո-2020 կազմկոմիտեն:
Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են մեծ թափով, սակայն Օլիմպիական խաղերի լոգոտիպի հետ կապված սկանդալը մեծ աղմուկ բարձրացրեց: Բելգիացի դիզայներ Օլիվիե Դեբին հայտարարել էր, որ Տոկիո-2020-ի տարբերանշանը նման է իր` Լիեժի թատրոնի համար ստեղծած լոգոտիպին: Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 2020 թվականին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



