Ճամբարակցիները ռոքֆոր տեսակի պանիրը կիրացնեն Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներում
ЭКОНОМИКАԵրևանի գյուղատնտեսական տոնավաճառներում հատուկ տաղավարներ կտրամադրվեն ճամբարակցիներին ռոքֆոր տեսակի պանիրը իրացնելու համար:
Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքով` Ճամբարակի գյուղացիական տնտեսությունները ռոքֆոր պանրի իրացման խնդիր ունեն:
«Երեկ պայմանավորվել եմ Ճամբարակի գյուղապետի հետ: Մենք Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառներում տեղեր կհատկացնենք նաև ճամբարակցիներին` «Աշտարակ կաթ» ընկերության կողմից մթերած կաթի դիմաց տրամադրած ռոքֆոր տեսակի պանիրը իրացնելու համար»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



