Ճամբարակցիները ռոքֆոր տեսակի պանիրը կիրացնեն Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներում
ECONOMICSԵրևանի գյուղատնտեսական տոնավաճառներում հատուկ տաղավարներ կտրամադրվեն ճամբարակցիներին ռոքֆոր տեսակի պանիրը իրացնելու համար:
Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքով` Ճամբարակի գյուղացիական տնտեսությունները ռոքֆոր պանրի իրացման խնդիր ունեն:
«Երեկ պայմանավորվել եմ Ճամբարակի գյուղապետի հետ: Մենք Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառներում տեղեր կհատկացնենք նաև ճամբարակցիներին` «Աշտարակ կաթ» ընկերության կողմից մթերած կաթի դիմաց տրամադրած ռոքֆոր տեսակի պանիրը իրացնելու համար»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



