Սիրիայում երեք թուրք զինվոր է սպանվել
ОБЩЕСТВОՍիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի կողմից տարվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում թուրքական կողմը նոր կորուստներ է կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Էլ-Բաբ շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և թուրքական զորքերի բախման հետևանքով սպանվել է երեք թուրք զինվոր: Վիրավորվել են 11-ը, ընդ որում` նրանցից մեկի վիճակը ծանր է:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
Кому собираются доверить? «Паст»
2
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
3
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributor



