Սիրիայում երեք թուրք զինվոր է սպանվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի կողմից տարվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում թուրքական կողմը նոր կորուստներ է կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Էլ-Բաբ շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և թուրքական զորքերի բախման հետևանքով սպանվել է երեք թուրք զինվոր: Վիրավորվել են 11-ը, ընդ որում` նրանցից մեկի վիճակը ծանր է:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



