Պուտինն ասես Դոստոևսկու հերոսներից լինի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Պուտինին Դոստոևսկու դրամատիկ հերոսներին է նմանեցրել: «Նա մեկն է, որ ուժգին ներքին մեծ կապ ունի ռուսական պատմության հետ: Իր ընկալմամբ՝ նա ռուսական ազգային շահերի սառնակշիռ հաշվետար է»,– CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Քիսինջերը և հավելել, թե այս պահին ռուսական ինքնության հարցը դրամատիկորեն է կարևորվում հատկապես այն պատճառով, որ կոմունիզմի պատճառով լուրջ խզում է տեղի ունեցել:
Քիսինջերը նաև համոզմունք է հայտնել, թե ՌԴ–ն կիբերպատերազմ է վարում ԱՄՆ–ի դեմ և չի բացառել պատասխան քայլերը: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին էլ նախկին պետքարտուղարն ասել է, թե նա իսկապես ֆենոմեն է, և որ՝ «անչափ կարևոր նախագահ կարող է դառնալ պատմական կտրվածքով»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



