Պուտինն ասես Դոստոևսկու հերոսներից լինի
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Պուտինին Դոստոևսկու դրամատիկ հերոսներին է նմանեցրել: «Նա մեկն է, որ ուժգին ներքին մեծ կապ ունի ռուսական պատմության հետ: Իր ընկալմամբ՝ նա ռուսական ազգային շահերի սառնակշիռ հաշվետար է»,– CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Քիսինջերը և հավելել, թե այս պահին ռուսական ինքնության հարցը դրամատիկորեն է կարևորվում հատկապես այն պատճառով, որ կոմունիզմի պատճառով լուրջ խզում է տեղի ունեցել:
Քիսինջերը նաև համոզմունք է հայտնել, թե ՌԴ–ն կիբերպատերազմ է վարում ԱՄՆ–ի դեմ և չի բացառել պատասխան քայլերը: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին էլ նախկին պետքարտուղարն ասել է, թե նա իսկապես ֆենոմեն է, և որ՝ «անչափ կարևոր նախագահ կարող է դառնալ պատմական կտրվածքով»։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
4
Junius is back — with a new tournament and valuable prizes
5
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6



