Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա
ОБЩЕСТВОԳերմանիայի Հեսեն դաշնային հողի մայրաքաղաք Վիսբադենում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Նշվում է, որ կրակողը փախել է դեպքի վայրից, նրան որոնելու համար ոստիկանությունը կենտրոնացրել է լրացուցիչ ստորաբաժանումներ և ուղղաթիռ:
Հանցագործի շարժառիթները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան ծագումով պակիստանցի տղամարդը Scania բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում հավաքված ամբոխի մեջ՝ խլելով 12 մարդու կյանք: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ երեկ երեկոյան Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցածն ահաբեկչություն է:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



