Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա
SOCIETYԳերմանիայի Հեսեն դաշնային հողի մայրաքաղաք Վիսբադենում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Նշվում է, որ կրակողը փախել է դեպքի վայրից, նրան որոնելու համար ոստիկանությունը կենտրոնացրել է լրացուցիչ ստորաբաժանումներ և ուղղաթիռ:
Հանցագործի շարժառիթները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան ծագումով պակիստանցի տղամարդը Scania բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում հավաքված ամբոխի մեջ՝ խլելով 12 մարդու կյանք: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ երեկ երեկոյան Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցածն ահաբեկչություն է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



