Հրապարակվել է Հորդանանում ահաբեկիչների գրաված միջնադարյան ամրոցի գրոհի տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕՀրապարակվել է տեսանյութ, որում ցուցադրվում է Հորդանանում ահաբեկիչների գրաված միջնադարյան ամրոցի գրոհը, որում վերջիններս պատանդներ են պահել:
Ինչպես ավելի վաղ նշել է Lenta.ru-ն, հարձակմանը մասնակցել է 10 ահաբեկիչ, որոնցից չորսը սպանվել է հատուկ գործողության ընթացքում: Մյուս ահաբեկիչների վերաբերյալ տվյալներ, այդ թվում` նրանց պատկանելությունը որևէ խմբավորման, անհայտ են:
Reuters-ի տեղեկությունների համաձայն` ուժայինները մահապարտի գոտիներ, զենք և մեծ քանակությամբ պայթուցիկներ են հայտնաբերել գրոհայինների մոտ:
Դրանից բացի, հարձակման հետևանքով ևս 10 մարդ է զոհվել` իրավապահ մարմինների 7 աշխատակից, երկու բնակիչ և Կանադայից մի զբոսաշրջիկ: Վնասվածքներ է ստացել առնվազն 26 մարդ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



