Հրապարակվել է Հորդանանում ահաբեկիչների գրաված միջնադարյան ամրոցի գրոհի տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՀրապարակվել է տեսանյութ, որում ցուցադրվում է Հորդանանում ահաբեկիչների գրաված միջնադարյան ամրոցի գրոհը, որում վերջիններս պատանդներ են պահել:
Ինչպես ավելի վաղ նշել է Lenta.ru-ն, հարձակմանը մասնակցել է 10 ահաբեկիչ, որոնցից չորսը սպանվել է հատուկ գործողության ընթացքում: Մյուս ահաբեկիչների վերաբերյալ տվյալներ, այդ թվում` նրանց պատկանելությունը որևէ խմբավորման, անհայտ են:
Reuters-ի տեղեկությունների համաձայն` ուժայինները մահապարտի գոտիներ, զենք և մեծ քանակությամբ պայթուցիկներ են հայտնաբերել գրոհայինների մոտ:
Դրանից բացի, հարձակման հետևանքով ևս 10 մարդ է զոհվել` իրավապահ մարմինների 7 աշխատակից, երկու բնակիչ և Կանադայից մի զբոսաշրջիկ: Վնասվածքներ է ստացել առնվազն 26 մարդ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



