2017 թվականի ոճային գույները
ЛАЙФPantone Color Institute-ի փորձագետները նշել են գալիք տարվա գլխավոր գույնը, որը նկարագրել են որպես վառ կանաչ` դեղնավուն երանգով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, անգլերենով այն ստացել է greenery անվանումը:
Ինստիտուտի փոխնախագահ Լորի Փրեսմանի խոսքով` այդ գույնը պատահաբար չի ընտրվել. այն խորհրդանշում է մարդկանց համերաշխությունը բնության և միմյանց հետ: Փրեսմանն ընդգծել է, որ շատ երկրներ քաղաքական բաժանումների են ենթարկվում, և աշխարհը թևակոխում է մեծ փոփոխությունների ժամանակաշրջան:
Փորձագետը նշել է, որ այդ գույնը 20-րդ դարում կիրառել են ընտրություններին մասնակցելու կանանց իրավունքի համար պայքարողները:
Pantone Color Institute-ի մասնագետները ամեն անգամ հաջորդ տարվա գույնն ընտրում են 1999-ի դեկտեմբերից ի վեր:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



