2017 թվականի ոճային գույները
ԼԱՅՖPantone Color Institute-ի փորձագետները նշել են գալիք տարվա գլխավոր գույնը, որը նկարագրել են որպես վառ կանաչ` դեղնավուն երանգով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, անգլերենով այն ստացել է greenery անվանումը:
Ինստիտուտի փոխնախագահ Լորի Փրեսմանի խոսքով` այդ գույնը պատահաբար չի ընտրվել. այն խորհրդանշում է մարդկանց համերաշխությունը բնության և միմյանց հետ: Փրեսմանն ընդգծել է, որ շատ երկրներ քաղաքական բաժանումների են ենթարկվում, և աշխարհը թևակոխում է մեծ փոփոխությունների ժամանակաշրջան:
Փորձագետը նշել է, որ այդ գույնը 20-րդ դարում կիրառել են ընտրություններին մասնակցելու կանանց իրավունքի համար պայքարողները:
Pantone Color Institute-ի մասնագետները ամեն անգամ հաջորդ տարվա գույնն ընտրում են 1999-ի դեկտեմբերից ի վեր:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



