Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Միգրացիան այսօր դառնում է աղքատացման գործոն. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը

– Պարոն Եգանյան, այս տարի ինչպիսի՞ն էր միգրացիոն իրավիճակը մեր երկրում:

– Մոտավորապես նույնն է, ինչ–որ նախորդ տարի էր:

– Իսկ ներգաղթ չի՞ եղել:

– Դուք տեսնո՞ւմ եք ներգաղթ կամ նման ինչ–որ բան:

– Իսկ սիրիահայերի մուտքը Հայաստան ժողովրդագրական առումով ինչ–որ բան փոխե՞ց մեր երկրում:

– Չէ, չեմ կարծում, թե դա որևէ բան կփոխի: Նախ հստակ տեղյակ չեմ, թե որքա՞ն սիրիահայեր են եկել, որովհետև նորմալ ինֆորմացիա չկա: Կամ ինչքանն է եկել, ինչքանն է մնացել, ինչքա՞նն է գնացել:

– Իսկ ազգագրական առումով ինչ–որ բան փոխվո՞ւմ է մեր երկրում, երբ այստեղ բնակություն են հաստատում հայեր` այլ տարածաշրջանից, այլ կենցաղ–մշակութային որակով: Նրանց գոյությունը մեր կողքին հարստացնո՞ւմ է մեզ, փոխո՞ւմ է մեր միջավայրը:

– Նախ ես ազգագրագետ չեմ: Եվ կարծում եմ, որ կդժվարանամ հստակ պատասխանել այդ հարցին: Բայց մի բան պարզ է, որ այդ մարդիկ գալիս են իրենց պատկերացումների համակարգով, իրենց սեփական ավանդույթներով: Բայց նրանք այնքան մեծաթիվ չեն, որ մեր միջավայրում էական տեղաշարժեր առաջացնեն:

– Իսկ Ռուսաստանում այսօր իրեն ինչպե՞ս է զգում մեր միգրանտը:

– Ռուսաստանում բնականաբար այնքան էլ իրեն լավ չի զգում, որովհետև նրա եկամուտները պակասել են, հնարավորությունները սահմանափակվել են: Եվ այս հանգամանքը դրսևորվում է նաև այն փաստով, որ այս տարի ավելի քիչ են մեր երկրից մարդիկ գնացել Ռուսաստան` այնտեղ աշխատելու նպատակով: Ավելին` այնտեղից վերադարձողների թիվն էլ մի քիչ ավելի մեծացել է:

– Իսկ հաջորդ տարվա համար կանխատեսում ունե՞ք: Ինչպիսի՞ն կլինի իրավիճակը 2017–ին:

– Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի՞ն կլինի դրությունը Ռուսաստանում. կփոխվի՞ այն արդյոք, ինչպիսի՞ զարգացումներ տեղի կունենան այստեղ: Եվ այս հանգամանքի հետ կապված` կարող են աշխատանքային միգրացիայի ծավալները մեծանալ կամ փոքրանալ:

– Իսկ Ռուսաստան չգնացողների վիճակն ինչպե՞ս է այստեղ` մեր երկրում: Նրանք ինչո՞վ են զբաղված: Ունե՞ն զբաղվածություն:

– Նրանց մի մասը գյուղաբնակներ են և բնականաբար զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով: Մյուսները փորձում են իրենց համար հնարավորություններ ստեղծել, որպեսզի պարզապես կարողանան գոյատևել:

– Ասել է թե` որևէ դրական տեղաշարժ չկա այս հարցում:

– Ախր ո՞նց եք պատկերացնում. փոփոխությունն ինչի՞ հաշվին պետք է լինի: Անձամբ դուք ի՞նչ դրական փոփոխություն եք տեսնում մեր երկրում` ես ձե’զ այս հարցը տամ: Աշխատատեղե՞րն են ավելացել, եկամուտնե՞րն են բարձրացել: Ի՞նչ է եղել: Իսկ միգրացիան սոցիալ–տնտեսական երևույթ է: Մեր աշխատանքային միգրացիան հիմնականում պայմանավորված է աշխատատեղերի բացակայությամբ ու մարդկանց նվազ վաստակով:
Այսօր կրկին ոչինչ չի փոխվել, նույն իրավիճակն է երկրում: Միգրացիոն վիճակն էլ նույնն է մնալու: Ընդամենն էլ ավելի վատացել է Ռուսաստանի վիճակը, և այս հանգամանքը պարզապես փոքրացնում է միգրացիայի տնտեսական իմաստը և տնտեսական բաղադրիչը: Արդյունքում միգրացիան դառնում է աղքատացման գործոն:

– Իսկ սպասումները նոր կառավարությունից դրական ոչինչ չե՞ն տա: Մարդկանց լիցք չի՞ տա, որպեսզի մնան երկրում:

– Որպեսզի դրական տեղաշարժեր լինեն, և մարդիկ մնան երկրում, հարկավոր է համակարգային փոփոխություն: Իսկ ես առայժմ այդպիսիք չեմ տեսնում մեր երկրում: Ընդ որում եթե այդպիսիք լինեն էլ, միանգամից չի երևա դրանց ազդեցությունը կյանքի որակի վրա: Փոփոխությունների համար ժամանակ է հարկավոր:
Եվ, ընդհանրապես, որպեսզի միգրացիան պակասի, պետք է տնտեսական իրավիճակը փոխվի, պետք է աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել ու իրենց, ու իրենց ընտանիքների կարիքը հոգան: Իսկ ես առայժմ նման փոփոխություններ, տնտեսական նոր հնարավորությունների առկայություն չեմ տեսնում մեր երկրում:

– Ընդամենը խոստումնե՞ր են:

– Դա էլ չգիտեմ` խոստումներ են, խոստումներ չեն: Եվ եթե խոստումներ են, այդ խոստումներն ինչքանո՞վ են իրական, իրատեսական…
Չեմ կարող ասել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян