Մեսսին ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ում 100 հանդիպման է մասնակցել
СПОРТ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շրջանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին՝ դառնալով Չեմպիոնների լիգայում 100 հանդիպման մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի՝ «Ռոմայի» դեմ արտագնա հանդիպմանը (1:1) մասնակցելիս արգենտինացին 28 տարեկան և 84 օրական էր: Ռաուլին այդ սահմանագիծը հաջողվել էր հաղթահարել 28 տարեկան և 239 օրական հասակում։
Մեսսին ՉԼ-ին առաջին անգամ մասնակցել է 2004 թվականին: Անցկացրած 100 խաղում նա խփել է 77 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում և 4 անգամ նվաճել մրցաշարի գավաթը։
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



