Մեսսին ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ում 100 հանդիպման է մասնակցել
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շրջանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին՝ դառնալով Չեմպիոնների լիգայում 100 հանդիպման մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի՝ «Ռոմայի» դեմ արտագնա հանդիպմանը (1:1) մասնակցելիս արգենտինացին 28 տարեկան և 84 օրական էր: Ռաուլին այդ սահմանագիծը հաջողվել էր հաղթահարել 28 տարեկան և 239 օրական հասակում։
Մեսսին ՉԼ-ին առաջին անգամ մասնակցել է 2004 թվականին: Անցկացրած 100 խաղում նա խփել է 77 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում և 4 անգամ նվաճել մրցաշարի գավաթը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



