Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանին
ПОЛИТИКАՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 16-ին կրթության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ եւ ծննդյան 80-ամյակի առթիվ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԱԺ նախագահը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին՝ բարձր գնահատելով նրա հայրենասիրական, մարդկային եւ մասնագիտական հատկանիշները եւ հավելել, որ նա՝ որպես մեծ հայրենասեր, տարբեր նախաձեռնություններով մշտապես կանգնած է արցախցու ու բանակի կողքին: Գալուստ Սահակյանն անգնահատելի է համարել պարոն Մելիքյանի դերը ֆակուլտետի կայացման գործում:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха



