Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանին
POLITICSՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 16-ին կրթության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ եւ ծննդյան 80-ամյակի առթիվ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԱԺ նախագահը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին՝ բարձր գնահատելով նրա հայրենասիրական, մարդկային եւ մասնագիտական հատկանիշները եւ հավելել, որ նա՝ որպես մեծ հայրենասեր, տարբեր նախաձեռնություններով մշտապես կանգնած է արցախցու ու բանակի կողքին: Գալուստ Սահակյանն անգնահատելի է համարել պարոն Մելիքյանի դերը ֆակուլտետի կայացման գործում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



