Ադրբեջանի փոխվարչապետը տեղյակ չէ Կասպյան նավթային պլատֆորմում տեղի ունեցած վթարից
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը տեղյակ չէ Կասպյան պլատֆորմում տեղի ունեցած վթարի եւ անհետացած բանվորների մասին։
Ինչպես հայտնում է haqqin.az–ը, փոխվարչապետը եղել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը, որտեղ ցավակցություն է հայտնել Ստամբուլի ահաբեկչության կապակցությամբ։ Լրագրողները որոշել են Աբիդ Շարիֆովից իմանալ անհետացած նավթագործների որոնման աշխատանքների ընթացքի մասին։
«Իսկ ե՞րբ է դա տեղի ունեցել։ Ես տեղյակ չեմ»,– ասել է Շարիֆովը զարմացած լրագրողներին։
Նշենք, որ փոխվարչապետը նաեւ համակարգում է արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցերը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



