Ադրբեջանի փոխվարչապետը տեղյակ չէ Կասպյան նավթային պլատֆորմում տեղի ունեցած վթարից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը տեղյակ չէ Կասպյան պլատֆորմում տեղի ունեցած վթարի եւ անհետացած բանվորների մասին։
Ինչպես հայտնում է haqqin.az–ը, փոխվարչապետը եղել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը, որտեղ ցավակցություն է հայտնել Ստամբուլի ահաբեկչության կապակցությամբ։ Լրագրողները որոշել են Աբիդ Շարիֆովից իմանալ անհետացած նավթագործների որոնման աշխատանքների ընթացքի մասին։
«Իսկ ե՞րբ է դա տեղի ունեցել։ Ես տեղյակ չեմ»,– ասել է Շարիֆովը զարմացած լրագրողներին։
Նշենք, որ փոխվարչապետը նաեւ համակարգում է արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցերը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



