Ղպտիները լակմուսի թուղթ են Քաթարի ու Եգիպտոսի համար
МЕЖДУНАРОДНОЕԱնցած կիրակի Կահիրեի ղպտիական եկեղեցիներից մեկում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց 29 և վիրավորվեց 49 հոգի: Ընդ որում՝ պայթյունն իրականացվեց տոնական պատարագի ժամանակ, որ հրավիրվել էր Մոհամմեդ մարգարեի ծննդյան տարեդարձի հիշատակման, քրիստոնյաների ու մահմեդականների համատեղ խաղաղ կյանքի համար աղոթք բարձրացնելու նպատակով: Ի դեպ, թեպետ պաշտոնապես դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար, ակնհայտ է, որ պաշտոնական Կահիրեն ստիպված է ոչ թե բավարարվել ցավակցական խոսքերով ու երկրի քրիստոնյաներին պաշտպանելու մասին փուչ հայտարարություններով, այլ իրական գործով: Այն է՝ կոնկրետ մեղավորների հայտնաբերմամբ ու պատժմամբ, անգամ եթե ստիպված լինի 98 միլիոնանոց Եգիպտոսի 15%–ը կազմող ղպտիների պատճառով նոր գլխացավանք ունենալ ահաբեկչության իրական պատվիրատուների հետ, որոնք անհայտ էլ չեն:
Երեկ, օրինակ, եգիպտական «Ալ–Վահդա» թերթը՝ հղում անելով երկրի ՆԳ աղբյուրներին, գրել էր, որ ահաբեկչության ետևում կանգնած է Քաթարում բուն դրած «Մուսուլման եղբայրներ» արմատական խմբավորումը, որտեղ էլ պատրաստվել և Կահիրե է գործուղվել դոկտոր մականունով 30–ամյա եգիպտացի Մոհաբ Քասեմը: Թերթը գրում է, թե հենց նա է 22–ամյա Մահմուդ Շաֆիկ Մուստաֆային իր ցանցը գցել, ապա նաև ուղարկել եկեղեցում պայթյունն իրականացնելու համար, և որ՝ ոստիկանությունը հայտնաբերել է զենքով ու զինամթերով լի այն որջը, որ պատկանել է դոկտորին ու նրա մարդկանց:
Ստացվում է՝ գործ ունենք ոչ թե ինչ–որ խելառների կողմից ծրագրված ակտի, այլ կոնկրետ Քաթարի կողմից Եգիպտոսի դեմ ուղղված համակարգված գործողությունների հետ, որ, ի դեպ, նոր չէ: Մուբարաքի իշխանափոխությունից հետո մի կարճ պահ իշխանության եկած «Մուսուլման եղբայրներին» գահընկեց անելուց հետո, Քաթարը չնայելով իր փոքրությանը՝ լուրջ հավակնություններ սկսեց դրսևորել տարածաշրջանում և իսկական գրոհ սկսեց Եգիպտոսի դեմ, ինչի արդյունքում պաշտոնական Կահիրեն մոտ կես տարի սառեցրեց հարաբերություններն այդ երկրի հետ: Միայն սաուդիների և ԱՄԷ–ի միջամտությունից հետո, անցած տարվա դեկտեմբերի կեսերին, Կահիրեն վերականգնեց դրանք Քաթարի հետ, երբ վերջինիս էմիր շեյխ Թամիմը քառակողմ բանակցություններում խոստացավ այլևս երբեք չմիջամտել Եգիպտոսի ներքին գործերին, այն էլ՝ «Մուսուլման եղբայրների» օգտագործմամբ:
Խոստանալը՝ խոստացավ, բայց, ուղիղն ասած, մենք ավելի վաղ էինք շրջադարձ ակնկալում: Այն պահին, երբ Արաբական երկրների լիգայի վերջին նիստում և քաթարյան ընդդիմության պայմաններում, Կահիրեն «Մուսուլման եղբայրների» հարցը նորից վեր հանեց՝ հընթացս Լիբիայում գնդակոծելով «Մուսուլման եղբայրներին», և երբ վերջիններս դաժան հաշվեհարդար տեսան 21 եգիպտացի պատանդների հետ, պարզից էլ պարզ էր, որ ամեն ինչ իր շրջանին է վերադառնում: Քաթարը շարունակում է իր նավթադոլարներով փափուկ ուժ դրսևորել տարածաշրջանում՝ միջնորդի գդակ հագնելով պաղեստինյան, լիբիական, սուդանյան խնդիրների լուծման համար և փորձելով ուզածի պես կառավարել առանձին իսլամիստական տարրերին, Կահիրեն էլ չի կամենում զիջել դիրքերը՝ նախկինի պես արաբական աշխարհի մայրաքաղաք ներկայանալով: Այնպես որ՝ հենց քաթարյան հավակնություններն էին պատճառը, որ ԱՄԷ–ն ու Սաուդյան Արաբիան կանգնեցին Կահիրեի կողքին, թե չէ՝ գոնե սաուդիներն իրենք էլ մեծ հաճույքով կչեզոքացնեին Եգիպտոսին` ընդլայնելով իրե՛նց ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Ցավոք, այս իրավիճակում Արևմուտքի մեղքն էլ կա. այստեղ խիստ սխալ պահի շարքից դուրս բերին Քադաֆիի բուֆերային իշխանությանը և արդյունքում տեղ բացեցին ոչ միայն միգրանտների հոսքի, ահաբեկչության աճի, այլև Քաթարի նոր հավակնությունների ու դրանք գաղտնի սնող Թուրքիայի խաղերի համար: Հետևաբար՝ լարումն այստեղ ոչ թե նվազելու, այլ աճելու միտում ունի: Տա Աստված՝ արագ և Կահիրեի համար հնարավորինս անվնաս հանգուցալուծմամբ …
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»



