Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Ղպտիները լակմուսի թուղթ են Քաթարի ու Եգիպտոսի համար

INTERNATIONAL NEWS
Անցած կիրակի Կահիրեի ղպտիական եկեղեցիներից մեկում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց 29 և վիրավորվեց 49 հոգի: Ընդ որում՝ պայթյունն իրականացվեց տոնական պատարագի ժամանակ, որ հրավիրվել էր Մոհամմեդ մարգարեի ծննդյան տարեդարձի հիշատակման, քրիստոնյաների ու մահմեդականների համատեղ խաղաղ կյանքի համար աղոթք բարձրացնելու նպատակով: Ի դեպ, թեպետ պաշտոնապես դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար, ակնհայտ է, որ պաշտոնական Կահիրեն ստիպված է ոչ թե բավարարվել ցավակցական խոսքերով ու երկրի քրիստոնյաներին պաշտպանելու մասին փուչ հայտարարություններով, այլ իրական գործով: Այն է՝ կոնկրետ մեղավորների հայտնաբերմամբ ու պատժմամբ, անգամ եթե ստիպված լինի 98 միլիոնանոց Եգիպտոսի 15%–ը կազմող ղպտիների պատճառով նոր գլխացավանք ունենալ ահաբեկչության իրական պատվիրատուների հետ, որոնք անհայտ էլ չեն:
 
 
Երեկ, օրինակ, եգիպտական «Ալ–Վահդա» թերթը՝ հղում անելով երկրի ՆԳ աղբյուրներին, գրել էր, որ ահաբեկչության ետևում կանգնած է Քաթարում բուն դրած «Մուսուլման եղբայրներ» արմատական խմբավորումը, որտեղ էլ պատրաստվել և Կահիրե է գործուղվել դոկտոր մականունով 30–ամյա եգիպտացի Մոհաբ Քասեմը: Թերթը գրում է, թե հենց նա է 22–ամյա Մահմուդ Շաֆիկ Մուստաֆային իր ցանցը գցել, ապա նաև ուղարկել եկեղեցում պայթյունն իրականացնելու համար, և որ՝ ոստիկանությունը հայտնաբերել է զենքով ու զինամթերով լի այն որջը, որ պատկանել է դոկտորին ու նրա մարդկանց:
 
 
Ստացվում է՝ գործ ունենք ոչ թե ինչ–որ խելառների կողմից ծրագրված ակտի, այլ կոնկրետ Քաթարի կողմից Եգիպտոսի դեմ ուղղված համակարգված գործողությունների հետ, որ, ի դեպ, նոր չէ: Մուբարաքի իշխանափոխությունից հետո մի կարճ պահ իշխանության եկած «Մուսուլման եղբայրներին» գահընկեց անելուց հետո, Քաթարը չնայելով իր փոքրությանը՝ լուրջ հավակնություններ սկսեց դրսևորել տարածաշրջանում և իսկական գրոհ սկսեց Եգիպտոսի դեմ, ինչի արդյունքում պաշտոնական Կահիրեն մոտ կես տարի սառեցրեց հարաբերություններն այդ երկրի հետ: Միայն սաուդիների և ԱՄԷ–ի միջամտությունից հետո, անցած տարվա դեկտեմբերի կեսերին, Կահիրեն վերականգնեց դրանք Քաթարի հետ, երբ վերջինիս էմիր շեյխ Թամիմը քառակողմ բանակցություններում խոստացավ այլևս երբեք չմիջամտել Եգիպտոսի ներքին գործերին, այն էլ՝ «Մուսուլման եղբայրների» օգտագործմամբ:
 
 
Խոստանալը՝ խոստացավ, բայց, ուղիղն ասած, մենք ավելի վաղ էինք շրջադարձ ակնկալում: Այն պահին, երբ Արաբական երկրների լիգայի վերջին նիստում և քաթարյան ընդդիմության պայմաններում, Կահիրեն «Մուսուլման եղբայրների» հարցը նորից վեր հանեց՝ հընթացս Լիբիայում գնդակոծելով «Մուսուլման եղբայրներին», և երբ վերջիններս դաժան հաշվեհարդար տեսան 21 եգիպտացի պատանդների հետ, պարզից էլ պարզ էր, որ ամեն ինչ իր շրջանին է վերադառնում: Քաթարը շարունակում է իր նավթադոլարներով փափուկ ուժ դրսևորել տարածաշրջանում՝ միջնորդի գդակ հագնելով պաղեստինյան, լիբիական, սուդանյան խնդիրների լուծման համար և փորձելով ուզածի պես կառավարել առանձին իսլամիստական տարրերին, Կահիրեն էլ չի կամենում զիջել դիրքերը՝ նախկինի պես արաբական աշխարհի մայրաքաղաք ներկայանալով: Այնպես որ՝ հենց քաթարյան հավակնություններն էին պատճառը, որ ԱՄԷ–ն ու Սաուդյան Արաբիան կանգնեցին Կահիրեի կողքին, թե չէ՝ գոնե սաուդիներն իրենք էլ մեծ հաճույքով կչեզոքացնեին Եգիպտոսին` ընդլայնելով իրե՛նց ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Ցավոք, այս իրավիճակում Արևմուտքի մեղքն էլ կա. այստեղ խիստ սխալ պահի շարքից դուրս բերին Քադաֆիի բուֆերային իշխանությանը և արդյունքում տեղ բացեցին ոչ միայն միգրանտների հոսքի, ահաբեկչության աճի, այլև Քաթարի նոր հավակնությունների ու դրանք գաղտնի սնող Թուրքիայի խաղերի համար: Հետևաբար՝ լարումն այստեղ ոչ թե նվազելու, այլ աճելու միտում ունի: Տա Աստված՝ արագ և Կահիրեի համար հնարավորինս անվնաս հանգուցալուծմամբ …
“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee