Հիմնավոր վերանորոգվել և մասնակի վերականգնվել են տասնյակ շենքերի տանիքներ
ОБЩЕСТВОԱրտաշատ քաղաքում բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրը ամենաօրակարգայիններից է: Հավանաբար այդ է պատճառը, որ քաղաքի նորընտիր ղեկավար Արգամ Աբրահամյանը ընտրվելուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել դրանց հիմնանորոգման ու մասնակի վերականգնմանը:
Այս պահին արդեն իսկ կան արձանագրված արդյունքներ. հիմնավոր վերանորոգվել են քաղաքի Իսակով փողոցի թիվ 72, թիվ 74, Արարատյան փողոցի թիվ 1, Խանջյան փողոցի թիվ 16, Երևանյան փողոցի թիվ 1, Պատկանյան փողոցի թիվ 62/4, Գործարանային փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքերի տանիքներն ամբողջությամբ:
Մասնակիորեն վերանորոգվել են ավելի քան 60 բազմաբնակարան շենքերի տանիքներ:
Աշտարակի քաղաքապետարանում վստահեցնում են` գործընթացը չի ընդհատվելու, քաղաքային տնտեսության այս խնդիրը հնարավոր սեղմ ժամկետներում պետք է լուծում ստանա:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



